Վրաստանի նպատակն է մինչև 2030 թվականը դառնալ ԵՄ անդամ: Այս մասին կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա նշել է, որ Վրաստանը հավակնոտ ծրագիր ունի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրում նշված պարտավորությունների 90 տոկոսի կատարման և ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ձեռքբերման համար։
«Մեր հավակնությունն է, որ Վրաստանը մինչև 2030 թվականը դառնա ԵՄ-ի լիիրավ անդամ, և դրա համար բոլոր պայմանները պատրաստ կլինեն։ Մենք լուրջ առաջընթաց ենք գրանցել բոլոր ուղղություններով»,- ասել է Կոբախիձեն։