«BRICS+/outreach» ձևաչափով հանդիպման BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կլոր սեղանի շուրջ նստել են այբբենական կարգով ըստ երկրի անվանման։ Այդպիսով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստել են միմյանց կողք կողքի, հաղորդում է РИА Новости-ն։
Նշվում է, որ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին նստել են Բոլիվիայի և Բանգլադեշի պատվիրակությունների ղեկավարները, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի կողքին՝ Սերբիայի և Նիկարագուայի ներկայացուցիչները։