Հետևեք մեզ։

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Հունգարիա

12:53, 24 հոկտեմբեր 2024
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Հունգարիա

 Եվրոպական միության խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին (COSAC) մասնակցելու համար 2024 թվականի հոկտեմբերի 27-29-ը Բուդապեշտ  (Հունգարիա) կգործուղվենԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Ազգային ժողովի պատգամավոր Մերի Գալստյանը։

Այս մասին Hayastan.news-ին հայտնի է դառնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից։

Գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ  գիշերավարձի՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կկատարվի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։