Հետևեք մեզ։

ՀՀ-ն պատրաստ է զարգացնել ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները՝ անկախ նրանից, թե ով կընտրվի այդ երկրի նախագահ. Ռուբինյան

13:25, 24 հոկտեմբեր 2024
ՀՀ-ն պատրաստ է զարգացնել ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները՝ անկախ նրանից, թե ով կընտրվի այդ երկրի նախագահ. Ռուբինյան

Հայաստանի իշխանությունները պատրաստ են զարգացնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ անկախ նրանից, թե ով է ընտրվելու ԱՄՆ նախագահ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ոչ թե ղեկավարների միջև հարաբերություններ են, այլ երկրների միջև»,- ասաց Ռուբինյանը։ 

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նախագահի պաշտոնի համար կպայքարեն Հանրապետական կուսակցության թեկնածու, երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։