Շուտով կընտրենք արդարադատության նախարար։ Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Գիտեք, թեկնածուները շատ են, և նրանց մի մասը, որոնց մեջ շատ արժանավորները կային, տարբեր պատճառներով հրաժարվեցին դառնալ։ Կադրերի սղության խնդիր միշտ կա, թիմից շատերը կան, որ կարող են լինել շատ լավ արդարադատության նախարար, բայց համարեցին, որ ավելի լավ է իրենց վերցրած պատասխանատվությունը տանել մինչև 2026 թվականը»,- ասաց Պապոյանը։
Պապոյանը նշեց, որ գործադիրում աշխատանքը ավելի դժվար է, բայց միևնույն ժամանակ գործադիրում աշխատանքն ավելի հետաքրքիր է։