Ռուբեն Ռուբինյանը Վաշինգտոն գնացել է իմ քաղաքական որոշմամբ։ Այս մասին այսօր Ազգային ժողովւմ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ու՞մ որոշմամբ է այնտեղ Ռուբինյանը։
«Ռուբեն Ռուբինյանը գնացել է իմ քաղաքական որոշմամբ, ֆորմալ, թե ոնց է չգիտեմ»,-ասաց Փաշինյանը։
Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Հակոբյանը երեկ ասում էր, թե Ռուբեն Ռուբինյանը Արարատ Միրզոյանի պատվիրակության կազմում Է Ալեն Սիմոնյանի որոշմամբ։
Հիշեցնենք, որ երեկ պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ Թուրքիայի հարցով հատուկ բանակցողին ուղարկել Վաշինգտոն՝ Բլինքենի ու Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, նշանակում է հայ-թուրքական հարցը կապակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցին։