Հետևեք մեզ։

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

11:59, 24 հոկտեմբեր 2024
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին` 4․․․-5 աստիճան ցուրտ։

 
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևանում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը հնարավոր է անձրև։

Վերլուծական

Ամենաընթերցվածները