Հետևեք մեզ։

BRICS+-ի գագաթնաժողովում Փաշինյանի և Ալիևի խոսակցությունը չխանգարեց ընդհանուր քննարկմանը․ Պեսկով

14:12, 24 հոկտեմբեր 2024
BRICS+-ի գագաթնաժողովում Փաշինյանի և Ալիևի խոսակցությունը չխանգարեց ընդհանուր քննարկմանը․ Պեսկով

ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցը չի խանգարել ընդհանուր քննարկմանը։

 

ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և նշել, թե միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար։

 

«Ոչ, ես չմիջամտեցի, սա սովորական պրակտիկա է երկրների ղեկավարների կողմից երկկողմանի շփումների համար», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Վերլուծական