Հետևեք մեզ։

Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի ղեկավարին անվանել է «ընկեր»

14:42, 24 հոկտեմբեր 2024
Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի ղեկավարին անվանել է «ընկեր»

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Կազանում BRICS+-ի գագաթնաժողովում շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ գագաթնաժողովը որակելով «հրաշալի» և Ռուսաստանի ղեկավարին անվանելով իր ընկերը։

 

Իրանն առաջին անգամ է մասնակցում BRICS-ի գագաթնաժողովին՝ որպես այս ասոցիացիայի մշտական ​​անդամ։

 

«Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել իմ ընկերոջը՝ պարոն Վլադիմիր Պուտինին, հրաշալի ընդունելության և այս կարևոր հանդիպումը գեղեցիկ Կազան քաղաքում անցկացնելու համար»,- ասել է Փեզեշքիանը գագաթնաժողովի լիագումար նիստում։