Հետևեք մեզ։

Էջմիածնին հարակից տնկարանի տարածքում այրվել է վագոն-տնակ

12:52, 24 հոկտեմբեր 2024
Էջմիածնին հարակից տնկարանի տարածքում այրվել է վագոն-տնակ
Հոկտեմբերի 24-ին, ժամը 09:51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի տնկարանին հարակից տարածքում այրվում է վագոն-տնակ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում այրվում է փայտե տնակ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։04-ին, մարվել՝ 12։01-ին։ Այրվել է փայտե տնակը (մոտ 45 քմ)։

Վերլուծական

Ամենաընթերցվածները