Բաքվի հետ խաղաղության պայմանագրի տեքստում համաձայնեցվել է տարածքային պահանջների բացակայության, ուժի չկիրառման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Риа Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին Կազանում ԲՐԻԿՍ+ կլոր սեղան քննարկմանը ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։
«Երեւանն ու Բաքուն համաձայնության են եկել բոլոր հիմնարար հարցերի շուրջ՝ խաղաղության հիմքերը ստեղծելու համար։ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով։ Հայաստանը շահագրգռված է իր տարածքով անցնող միջազգային տրանսպորտային հաղորդակցություններով և խողովակաշարերով և պատրաստ է ինքնուրույն ապահովել դրանց անվտանգությունը»,- ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի միջոցով ապահովել Նախիջևանի հետ կապը։
«Երևանը հրավիրել է Ադրբեջանին ստորագրել այն՝ առանց ձևակերպման հետագա հստակեցման։ Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է տարածքային պահանջների բացակայության, ուժի չկիրառման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին ձևակերպումների շուրջ»,- ասել է նա։