Ավելի արդար աշխարհ հնարավոր է։ Այս մասին Կազանում BRICS գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան ընդլայնում է համագործակցությունը աֆրիկյան և կարիբյան երկրների հետ. «Մենք մտադիր ենք ընդլայնել մեր համագործակցությունը նաև BRICS ընտանիքի հետ»։
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում արյունահեղությունը պետք է դադարեցվի. «Պաղեստինյան պետության ստեղծումը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, մեր տարածաշրջանում խաղաղության բանալին է։ Այս առումով ես կոչ եմ անում այն երկրներին, որոնք չեն ճանաչում Պաղեստինը, ճանաչել Պաղեստինը»: