Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովին հրավերի համար և երախտագիտություն հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համաժողովը կազմակերպելու համար։ Риа Новости-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշել է, որ հանդիպման թեման՝ «ԲՐԻԿՍ-ը և գլոբալ հարավը ավելի լավ աշխարհի համատեղ կառուցումը» լիովին համապատասխանում է Հայաստանի կառավարության հայտարարած «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային նախագծին:
Փաշինյանը նշել է, որ նախագծով Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է կազմակերպել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղեւորների, խողովակաշարերի, մալուխային երթուղիների անցումը իր տարածքով։
«Սա Սև ծովի և Պարսից ծոցի միջև ամենակարճ ճանապարհն է Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքներով: Սա Հյուսիս-Հարավ ուղղությունն է, ինչպես նաև ամենակարճ ճանապարհը Կասպից և Մարմարա ծովերի միջև: Սա ամենակարճ ճանապարհն է Կասպից և Մարմարա ծովերի միջև՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի տարածքներով։ Սա արևելք-արևմուտք ուղղությունն է»,- ասաց Փաշինյանը։