Հոկտեմբերի 24-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաչփար գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ 44–ամյա Վարդան Ա.-ն է, ում պարանոցի հատվածում դատաբժիշկը հայտնաբերել է խոհանոցային դանակը, մարմնի վրա էլ՝ սուր կտրող-ծակող առարկային հարվածի մի քանի հետքեր:
Տեղում պարզվել է, որ 46-ամյա կինը բժիշկներին հայտնել է, որ տղամարդը ինքնասպանություն է գործել, սակայն Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզում են, որ տեղի ունեցածը սպանություն է, և կասկածյալ կնոջը սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին: