Կազանում «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն ավարտվել է։
Հանդիպումը տևել է 1,5 ժամ։
Հիշեցնենք, որ հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Փաշինյանի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցում էին ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև,փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։