Հետևեք մեզ։

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված Թամանցիների փողոցը մեկ ամիս միակողմանի փակ կլինի

16:14, 24 հոկտեմբեր 2024
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված  Թամանցիների փողոցը մեկ ամիս միակողմանի փակ կլինի

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը ժամը 00:00-08:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ. - Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. - Արշակունյանց պ. խաչմերուկ եղած  ճանապարհահատվածը: 

 

Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, վարորդներին հորդորելով աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները