Հետևեք մեզ։

Հրդեհ Մեղրի քաղաքում. այրվել է տուն

16:18, 24 հոկտեմբեր 2024
Հրդեհ Մեղրի քաղաքում. այրվել է տուն
 
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12:55-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի հին հիվանդանոցի հարակից տարածքում այրվում է շոքեբաղնիք:
 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երեք հարկանի տանը (յուրաքանչյուր հարկը մոտ 40 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին, մարվել՝ 15։00-ին։ Այրվել է տունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները