Հետևեք մեզ։

13 պետություն ստացել է BRICS-ի գործընկեր երկրի կարգավիճակ

18:54, 24 հոկտեմբեր 2024
13 պետություն ստացել է BRICS-ի գործընկեր երկրի կարգավիճակ

Հինգշաբթի 13 պետություն ստացել է BRICS-ի գործընկեր երկրի կարգավիճակ։ Դրանք են Ղազախստանը, Ալժիրը, Բելառուսը, Թուրքիան, Բոլիվիան, Կուբան, Ինդոնեզիան, Մալայզիան, Նիգերիան, Թաիլանդը, Ուգանդան, Ուզբեկստանը և Վիետնամը։

 

BRICS-ի մասնակիցները համաձայնության են եկել գործընկեր պետությունների չափանիշների հարցում:

 

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել էր, որ BRICS միջպետական ​​միավորման ղեկավարները որոշել են առայժմ նոր անդամներ չընդունել, իսկ անդամության հայտ ներկայացրած երկրներին շնորհել գործընկերների կարգավիճակ։

 

«BRICS-ի երկրների ղեկավարները, ի պատասխան 30-35 երկրի հայտերի, որոշեցին առայժմ նոր անդամներ չավելացնել, մի շարք պետություններ ներգրավել որպես ասոցիացիայի գործընկերներ»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է IRNA-ն։