Հետևեք մեզ։

ՀՀ ԱԺ պատգամավորները Հունգարիայում կմասնակցեն ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին

19:00, 24 հոկտեմբեր 2024
ՀՀ ԱԺ պատգամավորները Հունգարիայում կմասնակցեն ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին

Հայաստանի ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը կգործուղվեն Բուդապեշտ  (Հունգարիա): 

Այս մասին տեղեկացանք ԱԺ նախագահի կարգադրությունից:  

Պատգամավորները Բուդապեշտ կգործուղվեն հոկտեմբերի 27-29-ը՝ մասնակցելու Եվրոպական միության խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին (COSAC):