Հետևեք մեզ։

Նախագահից պահանջելու ենք՝ չստորագրել Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ ընդունված որոշումը

19:36, 24 հոկտեմբեր 2024
Նախագահից պահանջելու ենք՝ չստորագրել Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ ընդունված որոշումը

Սրբազան պայքար տելեգրամյան էջը հաղորդագրություն է տարածել․


«Պահանջ ու հորդոր ՀՀ նախագահին

Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16․00-ին, բոլորս հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի առջև (հասցե՝ Բաղրամյան 26)։

 

Վահագն Խաչատուրյանից պահանջելու ենք, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։

 

Որոշումը չստորագրելը ոչ միայն կփրկի Հայաստանի Հանրապետությունը վերահաս աղետից, այլև կհանդիսանա նախագահին տրված այն եզակի հնարավորություններից մեկը, որը նրան կփրկի վերջանականպես Նիկոլի ծառայի վերածվելուց։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։