Հետևեք մեզ։

Վլադիմիր Կարապետյանը դեսպան է նշանակվել Իտալիայում. ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել

20:10, 24 հոկտեմբեր 2024
Վլադիմիր Կարապետյանը դեսպան է նշանակվել Իտալիայում. ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրով Վլադիմիր Կարապետյանը հետ է կանչվել Ուկրաինայում և Մոնղոլիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և դեսպան նշանակվել Իտալիայում (նստավայրը՝ Հռոմ)։
 
 
ՀՀ նախագահի այլ հրամանագրերով Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Բաղդադ), իսկ Արմեն Սարգսյանը՝ Եգիպտոսում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե)։
 
 
Բուլղարիայում ՀՀ դեսպան է նշանակվել Ծովինար Համբարձումյանը, իսկ Լաոսում` Սուրեն Բաղդասարյանը։
 
 
ՀՀ նախագահը դեսպաններին նշանակել է` հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։