Հետևեք մեզ։

Եվրախորհրդարանը վերահաստատել է իր պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից

20:22, 24 հոկտեմբեր 2024
Եվրախորհրդարանը վերահաստատել է իր պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից

Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է «Ադրբեջանում տիրող իրավիճակի և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» բանաձևը: Եվրախորհրդարանը վերահաստատել է իր պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից, կոչ արել Բաքվին՝ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

 

Կառույցը վերահաստատել է դիրքորոշումը, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած անհատի կամ սուբյեկտի նկատմամբ: Բանաձևը արցախահայերի բռնի տեղահանումը ուղղակիորեն կոչել է էթնիկ զտում: