Հետևեք մեզ։

ՀՀ-ն պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ չունի,  սա է միակ սկզբունքը, որը շանս կտա պետություն ունենանք․ Նիկոլ Փաշինյան

20:06, 03 մայիս 2023
ՀՀ-ն պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ չունի,  սա է միակ սկզբունքը, որը շանս կտա պետություն ունենանք․ Նիկոլ Փաշինյան

Մեր հայրենասիրությունը նրա մասին է, որ մենք չենք կարող անկախ, ինքնիշխան պետություն ունենալ։ Հասկանու՞մ եք՝ մեր խորքային հայրենասիրությունը դրա մասին է, որ մենք չենք կարող դա ունենալ, որովհետև մենք չենք կարող մեզ պաշտպանել, մեզ պետք է ուրիշները պաշտպանեն, որովհետև մեզ պետք է կոտորեն անընդհատ։ Այդ մոդելը դրա վրա է հիմնված,-Ազգային ժողովում հայրենասիրության իր մոդելը ներկայացնեկիս ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Խոսելով տարածքային պահանջների մասին Փաշինյան ասաց, որ ՀՀ-ն բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանւց տարածքային պահանջներ ոչ միայն չունի, այլ նաև չի ունենալու․ «ՀՀ-ն պետք է հայտարարի, որ ոչ միայն տարածքային նկրտումներ չունի, այլև չի ունենալու. սա է միակ սկզբունքը, որը շանս կտա, որ պետություն ունենանք: Հակառակ դեպքում, 4 կողմից ամեն ինչ անելու են, որ մենք չլինենք»: