Անհայտ անձինք հարձակվել են Ռոսգվարդիայի զորասյան վրա Գրոզնիի մերձակայքում։
Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Գրոզնիի մերձակայքում անհայտ անձինք հարձակվել են Ռոսգվարդիայի զորասյան վրա, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկ այլ անձ վիրավորվել։
«Գրոզնիի մերձակայքում անհայտ անձինք հարձակվել են զինվորական զորասյան վրա։ Կրակոցների հետևանքով զինծառայողներից մեկը զոհվել է, մյուսը՝ վիրավորվել», - ասված է հաղորդագրության մեջ։
Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բոլոր բուժօգնությունը։ «Իրականացվում են միջոցառումներ հարձակվողներին որոնելու և ձերբակալելու ուղղությամբ», - նշել են Ռոսգվարդիայում։