Լեհաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Պոզնանում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակման պատճառով աշխատակիցներից տասը ստիպված կլինեն լքել երկիրը։
Վարշավան վտարում է երեք դիվանագետի, վարչական և տեխնիկական անձնակազմի և հինգ և երկու այլ աշխատակցի, ովքեր չեն հասցրել հավատարմագրում ստանալ։ Որոշման մասին PAP-ին տեղեկացրել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Պավել Վրոնսկին։
Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հոկտեմբերի 22-ին հայտարարել է, որ չեղարկում է իր համաձայնությունը Պոզնանում ՌԴ գլխավոր հյուպատոսության աշխատանքի վերաբերյալ։ Նա ասել է, որ դիվանագիտական առաքելության բոլոր աշխատակիցները կճանաչվեն «անցանկալի անձ»։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Վարշավային «ցավոտ պատասխան» է խոստացել։