Նիգերիայի իշխանությունները ազատ են արձակել Binance կրիպտոարժույթի բորսայի գործադիր տնօրեն Տիգրան Ղամբարյանին: Նա կալանքի տակ էր 2024 թվականի փետրվարից։ Ղամբարյանն ու Binance-ը մեղադրվում էին 35 միլիոն դոլարի լվացման մեջ։ Այս մասին հայտնում է https rbc.ru-ն։
Նա և Binance-ի Աֆրիկայի տարածաշրջանային մենեջեր Նադիմ Անջարվալան ձերբակալվել էին փետրվարի 26-ին Նիգերիայի մայրաքաղաք Աբուջա ժամանելուն պես՝ փողերի լվացման դեմ մեղադրանքները քննարկելու համար: