Հնդկաստանի արեւելյան հատվածում, Բենգալական ծոցի ափին գտնվող Օդիշա նահանգում իշխանությունները պատրաստվում են «Դանա» տրոպիկական ցիկլոնի հարվածին։ Ինչպես հայտնում է The Indian Express-ը, նահանգում սկսվել է բնակիչների զանգվածային տարհանում։ Վտանգավոր շրջաններից տարհանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ։
Ժամանակավոր կացարաններում տեղավորվել է մոտ 400 հազար մարդ։ Կանխատեսումների համաձայն, ցիկլոնը մերձափնյա շրջանին կհարվածի հինգշաբթի երեկոյան։ Սպասվում է, որ քամու արագությունը կհասնի 100-120 կմ/ժ-ի։ Չեղարկվել են մի շարք ավիաթռիչքներ։ Երկաթուղին այդ շրջաններում եւս դադարեցրել է աշխատանքը։