Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվել է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին մեղադրանք է ներկայացվել խարդախության և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ ՀՀ ՔԿ–ն հաղորդել է, որ Գյուրջյանը խաբեությամբ ու փաստաթղթերի կեղծմամբ հափշտակել է 1.935.000 ՀՀ դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան: