Հետևեք մեզ։

ՀՀ-ն հայտնել է դիրքորոշում և կողմերը քննարկել են հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու առնչությամբ արվող քայլերը․ ՔՊ-ական պատգամավոր

11:51, 25 հոկտեմբեր 2024
ՀՀ-ն հայտնել է դիրքորոշում և կողմերը քննարկել են հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու առնչությամբ արվող քայլերը․ ՔՊ-ական պատգամավոր

Վարչապետը մասնակցել է ԲՐԻԿՍ գագաթնաժողովին և ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին։ Սա մեր կարևորագույն խնդիրներից է՝ ներկայացնել և առաջ մղել մեր օրակարգը։ Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական ճեպարզույցների ընթացքում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

 

Նա նշել է, որ նույն ելույթում վարչապետը խոսել է սահմանազատման կանոնակարգի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին

 

«Նա վերահաստատել է մեր դիրքորոշումը այն մասին, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներով արդեն իսկ կարող ենք ստորագրել պայմանագիրը։

 

Տեղի է ունեցել զրույց և հանդիպում, կողմերը (Հայաստանը և Ադրբեջանը-խմբ․), այսինքն ՀՀ-ն հայտնել է դիրքորոշում և կողմերը քննարկել են հնարավորինս շուտ պայմանագիրն ավարտին հասցնելու առնչությամբ արվող քայլերը։


ՀՀ-ն հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը համաձայնեցված հոդվածների շուրջ»,- ասել է պատգամավորը։