ԱՄՆ-ում մահացած FETÖ առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Skyland Baseball մարզադաշտում։ ԱՄՆ ոստիկանությունը թուրք լրագրողներին արգելել է կադրեր վերցնել։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, կազմակերպության անդամները մուտք են գործել արարողության տարածք իրենց հեռախոսներին ուղարկված QR ծածկագրով, նրանցից ոմանք թաքցրել են իրենց դեմքերը։
FETÖ-ի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի մարմինը հրաժեշտի արարողությունից հետո հուղարկավորվել է իր ֆերմայի այգում։
Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է հոկտեմբերի 21-ին։ Ինչպես հայտնի է, նա մեղադրվում էր 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ։ Անկարան բազմիցս պահանջել է ԱՄՆ-ից արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին։