Հետևեք մեզ։

Հատուկ խելացիների համար՝ երգել եմ «Հայրենիք» անունով երգ․ Սյուզաննա Մելքոնյանը՝ Voice of Turan մրցույթին մասնակցելու մասին

13:36, 25 հոկտեմբեր 2024
Հատուկ խելացիների համար՝ երգել եմ «Հայրենիք» անունով երգ․ Սյուզաննա Մելքոնյանը՝ Voice of Turan մրցույթին մասնակցելու մասին

Շնորհակալություն Ղազախստանի Հանրապետությանը բարձր ընդունելության ու գնահատանքի  համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը՝ անդրադառնալով քննդատություններին, թե նա մասնակցել ու հաղթել է  Voice of Turan մրցույթում։

«Սա ի՛մ մրցման դաշտն էր ,որտեղ  կարողացա Հաղթել ու  ծածանել ԵՌԱԳՈՒՅՆԸ


Հատուկ խելացիների համար՝


Սա երգի միջազգային մրցույթ էր ,որտեղ 19 երկիր էր մասնակցում


Բոլորը երգել են ղազախերեն ստեղծագործություններ ես՝ Էստրադային ժանրի գեղեցիկ մի երգ, որը կոչվում էր  «Հայրենիք»


Ի դեպ երգի հեղինակը ժյուրիի  նախագահն էր, ով էլ հանձնեց ինձ մրցանակը: Սա ԲԱՑԱՌԱՊԵՍ արվեստի ու երգի մրցույթ է եղել ու որեվէ ենթատեքստ չկա ու չի կարող լինել ,քանի որ պրոֆֆ մասնագետներ էին աշխատում: Շնորհակալ եմ Ձեզ ադեկվադ ու ճիշտ գնահատականի համար: Ինչպես որ միշտ ՝ այս անգամ եվս երգարվեստի շրջանակներում ներկայացրել եմ Հայաստանը պատվով ու հաղթանակած վերադառնում եմ»,- գրել է նա։

Վերլուծական