Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանում COP29-րդ նստաշրջանի անցկացմանը։
«Ադրբեջանը, որն հյուրընկալում է կլիմայի գլոբալ համաժողովը՝ COP29-ը, նախատեսում է հաջորդ տասնամյակում ավելացնել գազի արդյունահանումը: Այս ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները»,- ասված է հայտարարության մեջ։