Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը: Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքից։
Ավելի վաղ նույն կանոնակարգ օրենքը ստորագրվել էր նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի կողմից։