ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը բացարձակ սուտ է անվանել WSJ-ի հոդվածն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և միլիարդատեր Իլոն Մասկը կանոնավոր շփումներ են պահպանում։
Կրեմլում կարծում են, որ դա իրականացվում է ԱՄՆ-ում քաղաքական պայքարի շրջանակներում։
«Ոչ, այս ամենը իրականությանը չի համապատասխանում, բացարձակապես կեղծ տեղեկություն է հրապարակվել The Wall Street Journal-ում», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Պուտինը կապ է ունեցել Մասկի հետ 2021 թվականից հետո։