Իրանում հոգևորականի են սպանել։ Այս մասին հայտնում է IRNA-ն։
Ըստ տեղեկությունների՝ այսօր Կազերունում ուրբաթօրյա նամազ կատարելուց հետո անհայտ անձը ատրճանակով կրակել է Հուջաթ ալ-Իսլամ Մուհամմադ Սաբահիի վրա։
Հարձակվողն այնուհետ ինքնասպան է եղել։
Հոգևորականին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։