Իսրայելական զորքերը կրակ են բացել Լիբանանի հարավում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNIFIL) անդամների վրա, որոնք տեղակայված էին Դուհեյրա բնակավայրի մոտակայքում գտնվող հենակետում։ Այս մասին ասվում է UNIFIL-ի հայտարարության մեջ:
«Հոկտեմբերի 22-ին Դուհեյրա բնակավայրի մոտ գտնվող հենակետում տեղակայված խաղաղապահները դիտել են իսրայելական զինվորականների ակտիվությունը Լիբանանի տարածքում։ Նրանց հսկողության տակ գտնվելու փաստը հայտնաբերելուց հետո կրակ են բացել։ Խաղաղապահները նահանջել են իրենց դիրքերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։