Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթում երկրորդ օգնականին է ազատում աշխատանքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Աբրահամյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,- ասված է Փաշինյանի որոշման մեջ։
Աբրահամյանը վարչապետի օգնական էր նշանակվել 2022թ. մարտի 21-ին։
3 օր առաջ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել էր իր օգնականներից Արթուր Գրիգորյանին։