Հպարտություն է, որ համոզեցի Եվրախորհրդարանի շատ մեծ մեծամասնությանը կողմ քվեարկել այն բանաձևին, որը ես ներկայացրել էի Ադրբեջանին COP 29-ի նախօրեին: Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Նատալի Լուազոն։
«Բանաձևն ամեն ինչ ասում է, և հիմա չենք կարող ասել, թե մենք չգիտեինք, որ Բաքվի COP-ն ամոթի COP է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը ընդունել է Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ բանաձևը: