Վեց տարի է, ինչ այս երկիրը քանդվում է։ Հայկական երկու պետությունների հիմքում ական են դրել, մեկը պայթեցրել են, մյուսը պայթեցնելու ճանապարհին են։ Այս մասին Սրբազան շարժման հավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի ծնող Ալիսա Գևորգյանը;
«Կա տպավորություն, որ այս ամբողջի հեղինակն ընդամենը մեկ մարդ է ու ամբողջ պատասխանատվությունը կրում է միայն Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ թաքնվում են այս մարդու ստվերի տակ ու փորձում խուսափել պատասխանատվությունից։ Վահագն Խաչատուրյան, դու ևս հավասար պատասխանատվություն ես կրում Փաշինյանի հետ»,- ասել է Գևորգյանը։