Հայկական կողմը ստացել է Բաքվում COP29-ին մասնակցելու հրավերը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անունով։ Այս մասին ասել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշել է, որ այժմ հարցը քննարկվում է Կառավարության կողմից։
«Ապագայում կկայացնենք որոշում, չենք բացառում մասնակցության որևէ տարբերակ, ամեն ինչ կախված է գալիս շաբաթներում մեր քննարկումներից և գործընթացներից»,- նշել է Հովհաննիսյանը։