Մեր գործողությունները ճիշտ ժամանակին են, արձանագրումներ են, որոնք իրազեկման կարիք ունենք։ Ով հուզված է այդ թեմայով, թող ինքն ավելի շուտ գործողություններ անի։ Այս մասին Սրբազան Շարժման հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով դիտարկումներին, թե Շարժման գործողություններն ուշացած են։
Սրբազանը նշել է, որ Հայաստանում ոչ մի ինստիտուտ չի գործում։
«Անկախ նրանից, այս շենքերում մարդիկ կան, թե՝ ոչ, այս շենքերը դատարկ են։ Փաստացի եթե նույնիսկ ստորագրած էլ չլիներ ու մենք այստեղ լինեինք նույն պահանջով ու հորդորով, արձագանքը նույնն էր լինելու»,-նշել է Սրբազանը։