Հետևեք մեզ։

Հայերի գործելակերպն էր մեկ քայլ առաջ, հինգ-տասը քայլ հետ, նրանք ուզում էին օրինականացնել ստատուս֊քվոն. Ալիև

22:16, 03 մայիս 2023
Հայերի գործելակերպն էր մեկ քայլ առաջ, հինգ-տասը քայլ հետ, նրանք ուզում էին օրինականացնել ստատուս֊քվոն. Ալիև

Հայերի գործելակերպն էր մեկ քայլ առաջ, հինգ-տասը քայլ հետ: Նրանք ուզում էին սառեցնել և օրինականացնել ստատուս-քվոն, հուսով էին, որ մենք կզիջենք: Ակնկալում էին, որ նրանց սատարող միջազգային դերակատարները նաև կկռվեն նրանց փոխարեն, դա սխալ հաշվարկ էր։

 

Այս մասին այսօր «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականությունը. անցյալից դեպի ներկա և ապագա» խորագրով Շուշիում գումարված համաժողովում ասել է Ալիևը։ 

 

 

Ըստ նրա`հիմա էլ հայկական կողմը կարող է նույնը փորձել և ինչ-որ հրաշքի սպասել, բայց էլի կկորցնի:

 

Ալիևի խոսքով` «հայկական կողմը նոր տեր կամ տերեր է որոնում նաև հիմա և որպես անկախ պետություն չի կայացել»: