Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այցն Ուկրաինա։ Արմենպրես-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Զելենսկու շրջապատի աղբյուրը։
Նշվում է, որ դա կապված է Գուտերեշի՝ BRICS գագաթնաժողովին Ռուսաստան մեկնելու հետ:
Հոկտեմբերի 22-ին Կազանում մեկնարկել էր BRICS գագաթնաժողովը, որին նաև մասնակցել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։