Հետևեք մեզ։

Քննարկում՝ «Հայաստան-ԵՄ՝ Ռազմավարական գործընկերության խթանում Վիշեգրադյան քառյակի փորձի հաշվառումով» ծրագրի շրջանակներում

19:08, 25 հոկտեմբեր 2024
Քննարկում՝ «Հայաստան-ԵՄ՝ Ռազմավարական գործընկերության խթանում Վիշեգրադյան քառյակի փորձի հաշվառումով» ծրագրի շրջանակներում
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստան-ԵՄ՝ Ռազմավարական գործընկերության խթանում Վիշեգրադյան քառյակի փորձի հաշվառումով» ծրագրի շրջանակներում կայացած քննարկմանը:
 
 
ՀՀ գերատեսչությունների, ոլորտի փորձագետների, ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցչությունների մասնակցությամբ կայացած քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Հովհաննիսյանը հանգամանալից անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք, այդ թվում՝ քաղաքական երկխոսության դրական դինամիկային և ՀՀ-ԵՄ Գործընկերության օրակարգի նախագծին:
 
 
Նա ներկայացրել է ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մանրամասները, կարևորել է անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանը, Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրմանը և համանման հարցերի։