Ընթացիկ տարվա սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 6․6%: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
2024թ.-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 22․4%-ով. արտահանումն աճել է 38․9%-ով, իսկ ներմուծումը՝ 11․9%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 0․6%: