Ս․թ․ նոյեմբերի 10-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, հայտնում են ՀԱՍԵ ԱԱԱրցախի թեմից։
Պատարագի ավարտին կկատարվի աղոթք գերիների վերադարձի համար։
Պատարագի սկիզբ՝ ժամը 11։00-ին։
«Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց մասնակցությունը բերելու Սուրբ և Անմահ Պատարագին, ինչպես նաև միասնաբար աղոթելու գերյալ մեր հայրենակիցների վերադարձի համար»,- նշված է հաղորդագրությունում։