Հետևեք մեզ։

Ալլա Պուգաչովան ժամանել է Մոսկվա

23:21, 03 մայիս 2023
Ալլա Պուգաչովան ժամանել է Մոսկվա

Ալլա Պուգաչովան ժամանել է Մոսկվա։

Այս տեղեկությունը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է նրա օգնական Ելենա Չուպրակովան։

 

«Այո»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով հարցին, թե երգչուհին իսկապես մայիսի 3-ին ժամանել է ՌԴ մայրաքաղաք։

 

Ընդ որում, դեռ հայտնի չէ, թե արդյոք Ալլա Պուգաչովան կմասնակցի իր վաղեմի ընկեր Վալենտին Յուդաշկինի հուղարկավորությանը, որը տեղի կունենա մայիսի 6-ին Տրոեկուրովսկի գերեզմանատանը։

 

Նշենք, որ ռուս֊ուկրաինական պատերազմից հետո Պուգաչովան ընտանիքով տեղափոխվել է Իսրայել։