Հետևեք մեզ։

ՀՀ ՍԴ-ում հյուրընկալվել է ՄՔԴ նախկին նախագահը. քննարկել են սահմանադրական արդարադատության խնդիրներ

21:07, 25 հոկտեմբեր 2024
ՀՀ ՍԴ-ում հյուրընկալվել է ՄՔԴ նախկին նախագահը. քննարկել են սահմանադրական արդարադատության խնդիրներ
2024 թվականի հոկտեմբերի 24-ին Միջազգային քրեական դատարանի (Հաագա, Նիդերլանդներ) պաշտոնաթող դատավոր, ՄՔԴ երրորդ նախագահ (2015-2018 թվականներին) և ՄՔԴ Կանոնադրության անդամ պետությունների վեհաժողովի նախկին նախագահ (2021-2023 թվականներին) տկն. Սիլվիա Ֆերնանդեզ դե Գուրմենդիին (Արգենտինայից ընտրված ՄՔԴ դատավոր) Սահմանադրական դատարանում հյուրընկալել են դատարանի փոխնախագահ, դատավոր պրն. Վահե Գրիգորյանը և դատավոր պրն. Դավիթ Խաչատուրյանը։
 
 
Ողջունելով հյուրին, փոխնախագահ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի Սահմանադրական դատարանի գործունեությունը, սահմանադրական արդարադատության ոլորտում առկա ձեռքբերումները և մարտահրավերները, քննարկվել են ՄՔԴ Կանոնադրության պահանջների կատարման առնչությամբ սահմանադրական արդարադատության ոլորտին վերաբերող խնդիրներ: