Հետևեք մեզ։

Բելառուսի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարց երբեք չի դրվել. Լուկաշենկո

21:21, 25 հոկտեմբեր 2024
Բելառուսի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարց երբեք չի դրվել. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետության՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցը երբեք չի դրվել, քանի որ դա անհնար է և անիրագործելի, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը։

 

«Դուք ավելի փոքր եք, մենք ավելի մեծ ենք, իսկ մեր տնտեսությունն էս է, էն է։ Մենք էլի ձեզ կօգնենք, մտեք Ռուսաստանի կազմ։ Չի կարելի նման հարցադրումներ անել:  Դա անհնար է և անիրագործելի»,- ասել է Լուկաշենկոն Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում «Известия» թերթին տված հարցազրույցում:

 

«Վախենում եմ նույնիսկ ասել, որ դա պատերազմ է։ Բայց դուք տեսնում եք մեր հարաբերությունները [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ։ Բազմաթիվ բանակցություններ, անձնական և այլ շփումներ: Մեր միջև երբեք նման հարց չի առաջացել»,-հավելել է Բելառուսի նախագահը: