Հետևեք մեզ։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական փոխատեղումներ է արել

22:38, 25 հոկտեմբեր 2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական փոխատեղումներ է արել

ՀՀ նախագահը այսօր՝ հոկտեմբերի 25-ին հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները, ստորագրել է մի շարք հրամանագրեր.

Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)։

 

Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)։

 

Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ նշանակել Ժնևի Միավորված ազգերի կազմա-կերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ժնև):

 

Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ):

 

Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ հետ կանչել Ֆրանսիայի Հանրապետությունում և Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

 

Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ հետ կանչել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի ու Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից:

 

Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ հետ կանչել Ավստրիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, ինչպես նաև Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից:

 

Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ հետ կանչել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: